Բրիտանացի երգչուհի Ադելը իր համերգը նվիրել է դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծությանը։
Երգչուհին համերգ է ունեցել սեպտեմբերի 20-ի երեկոյան՝ Նյու Յորքի «Մեդիսոն-սքվեր-գարդեն» արենայում։ Ադելը բեմից դիմել է երկրպագուներին և խոստովանել, որ դերասանական զույգի ամուսնալուծության մասին նորությունը ողջ օրը զբաղեցրել է իր միտքը։