Նոր դեղահաբ
Advertisement 1000 x 90

Նոր դեղահաբ

Որը կարող է փոխարինել սպորտով զբաղվելուն

Գիտնականների միջազգային խումբը վերջերս կատարել է բացառիկ հայտնագործություն: Դա հատկապես ուրախալի է նրանց համար, ովքեր ցանկանում են զբաղվել սպորտով՝ մարմնի ու առողջության ամրապնդման համար, սակայն դրա համար ընդհանրապես չունեն ժամանակ:

Մասնագետներին հաջողվել է մշակել պրեպարատ, որն ընդունելով՝ կարելի կլինի հասնել այնպիսի արդյունքների, որոնց կարելի է հասնել մարզասրահում: Փորձնական դեղամիջոցն արդեն իսկ լաբորատոր պայմաններում կրծողների վրա հաջողությամբ հաղթահարել է բոլոր փորձերը: Ծրագրված է մոտ ժամանակներս այն փորձարկել նաև մարդկային օրգանիզմի վրա:

Գիտնականներն ընդգծում են, որ ինովացիոն դեղամիջոցի գործունեությունը հենված է կարգավորիչ սպիտակուցի ակտիվության ճնշման վրա, որն ազդակ է հաղորդում այն նույն բջջային մեխանիզմների վրա, որոնք «աշխատում» են նաև ֆիզիկական լավ ծանրաբեռնվածությունների դեպքում: