Կանխատեսում. Հայաստանի բնակչության թիվը մեկ միլիոնով կնվազի. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Կանխատեսում. Հայաստանի բնակչության թիվը մեկ միլիոնով կնվազի. armeniasputnik.am

ՄԱԿ–ի փորձագետները վերլուծել են ժողովրդագրական տվյալները և պարզել, որ մինչև 2100 թվականը Հայաստանի բնակչությունը մեկ միլիոնով կնվազի։

Հունիսի սկզբին հրապարակված զեկույցի համաձայն` մոլորակի բնակչության թիվը սրընթաց աճում է։ 2017 թվականին Երկրի բնակիչների թիվը կհասնի 7.55 միլիարդի։ Միաժամանակ հետխորհրդային երկրներից շատերում բնակչությունը նվազում է։ Լուրջ վտանգ է սպառնում Լատվիային, Լիտվային, Մոլդովային ու Ուկրաինային։ Դրական դինամիկա կա միայն Կենտրոնական Ասիայի երկրներում և Ադրբեջանում։

Այս դարի կեսին հետխորհրդային երկրների ժողովրդագրական վիճակը միայն կվատանա։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում բնակվող մարդկանց թիվը կնվազի 2.2 միլիոնով, իսկ կյանքի միջին տևողությունը կկազմի 77 տարի։ Ամենաերկարակյացը կլինեն էստոնացիները (82 տարի և 9 ամիս), ամենակարճ կյանքը կունենան Թուրքմենստանի բնակիչները (71.6 տարի)։

ՄԱԿ-ի փորձագետների կանխատեսման համաձայն` դրական իրավիճակը կպահպանվի Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայի երկրներում, սակայն դա էլ երկար չի տևի. 2050 թվականից հետո Ադրբեջանը, Ուզբեկստանը, ինչպես նաև Եվրոպայի երկրների բնակիչների թիվը նույնպես կսկսի նվազել։

Մարդկության պոպուլյացիան կհասնի 9.7 մլրդ նշաձողին։ Ամենախիտ բնակչություն ունեցող տարածքը կլինի Ասիան։ Հնդկաստանն իր բնակչության թվով կգերազանցի Չինաստանին, իսկ Նիգերիան` ԱՄՆ-ին։ Ռուսաստանն այդ ցանկում կզբաղեցնի 15-րդ հորիզոնականը։

ՄԱԿ-ի մասնագետների հաշվարկով` 2100 թվականին Երկիր մոլորակի բնակչության թիվը կհասնի 11.1 միլիարդի։ Հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում այդ ցուցանիշը կսկսի նվազել. Հայաստանի բնակչություն թիվը կհասնի 1.8 միլիոնի, Էստոնիայինը` 1 միլիոնից էլ քիչ։

armeniasputnik.am