Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի Facebook-յան գրառումը.
«Այսօր Հայոց Եկեղեցին նշում է «Մեր Ս. Թարգմանիչների` Ս. Սահակի և Ս. Մեսրոպի» հիշատակը: Պետականամետ և աստվածասեր երկու գործիչների, որոնց ողջ գիտակցական կյանքը հանուն ՄԵՆՔԻ էր:
Նրանց պատգամն այսօր էլ ահազանգի նման հնչում է մեր ունկերին՝ հա՛յ մարդ, սիրի՛ր մայրենի լեզուդ, օրհնվա՛ծ Հայրենիքդ, նախանձախնդի՛ր եղիր մշտամնա արժեքներիդ պահպանությանն ու դրանց անաղարտ փոխանցմանը սերունդներիդ, իսկ հոգևոր ծարավդ հագեցրու այն զուլալ և ճշմարիտ աղբյուրից, որ կոչվում է Հայոց Եկեղեցի: Թող նրանց բարեխոսությունն ու երկնային օգնականությունը միշտ մեզ հետ լինեն հատկապես այժմ, որի կարիքն այնքան շատ ունենք»: