Միացյալ Թագավորության Կայսերական քոլեջի գիտնականները ապացուցել են, որ մանկության տարիներին ալերգիկ մթերքների օգտագործումը նվազեցնում է հասուն տարիքում ալերգիայի առաջացման վտանգը:
Գիտնականները վերլուծել են ավելի քան 200 հազար երեխաների ավելի վաղ հավաքած տվյալներ և 146 գիտական աշխատանք և հանգել այն եզրակացության, որ 4-7 ամսականում գետնանուշի օգտագործումը նվազեցնում է դրանց նկատմամբ ապագայում ալերգիայի առաջացման ռիսկը: Նրանք նույնը պարզել են նաև ձվի վերաբերյալ: Իրենց եզրակացությունները նրանք հրապարակել են JAMA պարբերականում: