ԱՄՆ հոգեբանները բացահայտել են, որ վատ քնից տառապող և անբարեկեցիկ ընտանիքներում ապրող երեխաները հասուն տարիքում հաճախակի են օգտագործում մարիխուանա կամ ալկոհոլ: «Երբ թմրամոլությունն ու հարբեցողությունն արդեն զարգացել են, դրանց դեմ շատ դժվար է պայքարել, և այդ պատճառով մենք միշտ ճանապարհներ ենք փնտրում կանխելու իրադարձությունների այդպիսի ելքը: Օրինակ, եթե ծնողները երեխաների համար ապահովեն առողջ և երկարատև քուն ուշ մանկության ժամանակ, ապա կարելի կլինի սպասել, որ ծխողների և թմրամոլների թիվը կարող է կրճատվել»,- հայտարարել է Բրանթ Հասլերը Փեթսբուրգի համալսարանից:
Հասլերը և նրա գործընկերները այդպիսի եզրակացության են հանգել՝ դիտարկելով վերջին 10-12 տարիներին Փենսիլվանիա նահանգում ապրած 300 տղաների կյանքը անապահով ընտանիքներից, որոնք: