Թուրքիայի զինուժը PKK-ի դեմ գործողություն է իրականացնում Կարսում
Advertisement 1000 x 90

Թուրքիայի զինուժը PKK-ի դեմ գործողություն է իրականացնում Կարսում

Հուլիսի 6-ին Թուրքիայի զինուժը գործողություններ է իրականացրել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալների դեմ Հայաստանին սահմանակից Կարս նահանգի Կաղզվան գավառում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Քրդերի դեմ գործողություններին ներգրավված են Կարս նահանգի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) և ժանդարմերիայի ուժերը: Գործողությանն օդից աջակցում է նաև Թուրքիայի օդուժը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ գործողությունների արդյունքում սպանվել է PKK-ի 7 զինյալ:

Նույն օրը՝ Թուրքիայի արևելյան Վան նահանգի Բաշքալե գավառում դեռևս երկու օր առաջ թուրք-քրդական բախումներում վիրավորված Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայողներից մեկը մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում էթուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումները, երկուստեք կորուստներով, կրկին ինտենսիվացել են 2017-ի գարնանից: Բացի մարդկային կորուստներից, 2 տարի շարունակվող բախումների արդյունքում Թուրքիայի արևելյան և հարավային մի շարք նահանգներ վերածվել են ավերակների:

Լուսանկարում՝ Վանի Բաշքալե գավառում PKK-ի զինյալները մեքենա են պայթեցրել ժանդարմերիայի մոտ. (արխիվ)

razm.info