
«Ինտերը» մտադիր էր Իտալիա վերադարձնել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին,- գրում է «El Mercurio»-ն:
Միլանյան ակումբը պատրաստ էր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել 57 մլն եվրո, սակայն Վիդալը հրաժարվել էր այդ տարբերակից, քանի որ անցյալում հանդես է եկել «Յուվենտուսում»:
Բացի այդ, «Բավարիան» մտադիր է թիմում պահել չիլիացի կիսապաշտպանին՝ վերջինիս նոր պայմանագիր առաջարկելով:
Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբը պատրաստվում է 4-ամյա պայմանագիր կնքել Վիդալի հետ: Հիշեցնենք, որ Վիդալի գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ լրանում է 2019 թվականին: