Խառը մենամարտերի (MMA) մարզիկ Աարոն Ռեջմանը գնդակահարվել է Ֆլորիդայում գտնվող իր տանը,- տեղեկացնում է «Sun Sentinel»-ը:
Ողբերգությունը կատարվել է հուլիսի 3-ի երեկոյան: Ներկա պահին ոստիկանությունը փնտրում է կասկածյալների:
25-ամյա մարզիկը մարզվում էր UFC չեմպիոններ Թայրոն Վուդլիի, Ամանդա Նունյեսի և Յոաննա Եջեյչիկի հետ: Ռինգում նա 4 մարտ է անցկացրել, որից երկուսն ավարտել է հաղթանակով: