
Հուլիսի 6-ին կայացել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի վիճակահանությունը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի չեմպիոն «Լեոն» ընդգրկվել է F խմբում, որտեղ նրա մրցակիցներ կլինեն Կիպրոսի «Անորտոսիսը», Ուելսի «Ռեքսեմը» և մոլդովական «Կլասիկը»:
Հանդիպումները տեղի կունենան 2017 թ. օգոստոսի 22-ից 27-ը: Հանդիպումների անցկացման ստույգ օրերը հայտնի կդառնան ավելի ուշ:
Խմբային մրցաշարը կանցկացվի Կիպրոսում: