«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է բաժանվել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ:
«AS»-ի փոխանցմամբ, ֆրանսիացին հույսեր չի կապում կոլումբացի ֆուտբոլիստի հետ և «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է առաջարկներ դիտարկել Խամեսի տրանսֆերի շուրջ:
Զիդանը ենթադրում է,որ նրան կարող է փոխարինել «Բետիսի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, որը մոտ է մադրիդյան ակումբ տեղափոխությանը:
Հիշեցնենք` Խամեսի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էին «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ը: