
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը որոշել է շարունակել ելույթները պորտուգալական ակումբում:
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահի պայմանագիրը պորտուգալական գրանդի հետ ուժի մեջ էր մինչև 2017 թվականի ամառը, և նա պետք է աշխատավարձի կրճատման համաձայներ, որպեսզի չփոխեր ակումբը:
Մասնավորապես, իսպանացի ֆուտբոլիստը պետք է հրաժարվեր տարեկան 1,5 մլն եվրոյից.
«Շատ գոհ եմ, որ ևս մեկ մրցաշրջան մնում եմ «Պորտու»-ում: Շատ ոգևորված եմ մեզ սպասվող մարտահրավերներով»,- գրել է Կասիլյասը «Թվիթերի» իր միկրոբլոգում: