Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը օրերս ներկայացրել են իրենց առաջին՝ «Ախպերներով» տեսահոլովակը, որի մանրամասների մասին հաղորդավար և արդեն երգիչ Հակոբ Հակոբյանը պատմել է Life.panorama.am-ին:
Մեկ տարուց ավելի է, ինչ Հակոբն ու Արմենը միասին են հանդես գալիս: Ինչպես շատերն են հիշում՝ նրանք իրենց համատեղ նախագիծը սկսեցին՝ մեքենայի մեջ երգելով ու հեռախոսի միջոցով փոքրիկ հոլովակներ նկարահանելով: Այսօր արդեն զույգը ոչ միայն տարբեր միջոցառումներին է ելույթ ունենում, այլև հստակ քայլեր է անում՝ ասպարեզում նոր հարթություններ գրավելու:
«Ախպերներով» երգի նախապատմության մասին խոսելիս՝ Հակոբը պատմեց.
«Երգի հեղինակը Մարինե Մխիթարյանն է: Նրան շուրջ 1.5 տարի առաջ խնդրել էինք, որպեսզի մեզ համար նոր երգ գրի, որը կլինի երկու եղբոր մասին: Գրեթե մեկ ամիս անց Մարինեն ուղարկեց պատրաստի երգը, բայց առաջին անգամ այն լսելուց հետո, ես ու Արմենը հասկացանք, որ այն ասես մերը չէր, 6/8 ժանրում էր ու մեզ այն կատարելիս չպատկերացրինք: Երեք ամիս առաջ ես ու Արմենը կրկին լսում էինք մեր երգացանկն ու այն նորից լսելուց հետո հասկացանք, որ հաճելի և շատ ուրախ երգ է, որը կարելի է կատարել: Մենք անմիջապես գործի անցանք, կրկին դիմեցինք Մարինեին ու սկսեցինք ձայնագրման աշխատանքները: Նկատեմ, որ այդ ժամանակ ևս մտադրություն չունեինք այն տեսահոլովակով ներկայացնելու, պարզապես ուզում էինք մեր երգացանկում ունենալ այդ երգը՝ միջոցառումներին կատարելու համար: Հետագայում տարբեր վայրերում այն երգելուց հետո, մարդիկ շատ լավ էին արձագանքում, մոտենում էին, հարցնում, թե ինչպես կարող են այն լսել, որն էլ մեզ ոգևորեց, որպեսզի այն հոլովակով ներկայացնենք»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am