Սերոբ Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ կառավարությունը հաստատել է 2018-2020թթ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Այսպիսով, կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2018 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 2.18%-ը, 2019 թվականին` 1.99%-ը և 2020 թվականին` 1.85%-ը:
Այսպիսի, խայտառակ ցածր ցուցանիշ ունեցող երկիր աշխարհում դժվար կգտնեք։ Միջինում երկրները կրթությանը հատկացնում են ՀՆԱ-ի 4%-ը։
Եթե կրթության որևէ մասնագետի ասեք, որ ձեր երկիրը 2%-ից ցածր է հատկացնում կրթությանը, ապա պարզապես լուրջ չեն ընդունի ձեզ։
Օրինակ՝ Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունը 2.2% է տալիս կրթությանը։ Այսպիսով՝ Հայաստանի կրթության կարգախոսը հետևյալն է. գեղեցիկ խոսքեր‚ բայց ոչ մի կոպեկ փող»։