Մշակութաբան Աղասի Facebook-յան գրառումը. «Չծխողի ջղայնություն:
Առավոտ եկա Աչաջուր առավոտյան թարմ օդին նստեմ մի քիչ կարդամ:
Մի ժամից ավել ա շնչում եմ կողքիս սեղաններին ծխողների ծուխը, խեղդվեցի:
Հիշում եմ, մի քանի շաբաթ առաջ էր կարծես, որ ծխելն արգելելու մասին օրենքի կապակցությամբ ծխողների իրավունքներից, բանից էին խոսում: Հայաստանում, երբ երեք սեղանի շուրջ նստածներից յոթը ծխում են միաժամանակ ու նույն մարդը մի ժամում չորս հատ սիգարետ ա կողքդ ծխում, կներեք արտահայտությանս համար, բայց իմ կարծիքով էշություն ա նման բաներ խոսելը:
Իսկ սիգարետի թանկացման դեմ աղքատասեր խոսողներին ասեմ, որ եթե դա աղքատների գրպանին ա խփում, թող ուրեմն սատկեն իրանց էշ խելքից, որ փողը ուտելիքի վրա ծախսելու փոխարեն ծխելիքի վրա են ծախսում:
Ջղայնացած եմ մի խոսքով: Գնամ ուրիշ կաֆե»: