ԱՄՆ գիտնականները կրկին ապացուցել են արձակուրդի օգտակարությունը: Նրանք ոչ մեծ հետազոտություն են կատարել, որի արդյունքում պարզվել է, որ հանգստանալը ոչ միայն բարելավում է մարդու հոգեկան վիճակը, այլև փոխում է գեների էքսպրեսիան և նվազեցնում արյան մեջ ծերացման բիոմարկերների քանակը:
Հատկապես օգտակար է դուրս եկել հանգստի և մեդիտացիայի համատեղումը: Դա ունեցել է երկարաժամկետ ազդեցություն՝ նույնիսկ 10 ամիս հետո նվազեցնելով սթրեսի մակարդակը:
Բացի այդ, հանգիստը լավացրել է իմունային համակարգը և կրճատել բորբոքային պրոցեսները, հայտնում է rosbalt.ru-ն: