Լոռիում ՊՆ մեքենա է շրջվել. 2 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լոռիում ՊՆ մեքենա է շրջվել. 2 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. news.am

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 8:00-ի սահմանում սնունդ տեղափոխող ՊՆ «Կամազ» է շրջվել: Վանաձորից NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ վթարի հետևանքով 2 պայմանագրային զինծառայող տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ:

Դեպքի վայրում հավաքվածներն պատմել են, որ վթարի պատճառ  են դարձել ճանապարհի երթևեկելի մասով անցնող անասունները:

Այս պահին դեպքի վայրում են ՊՆ և ռազմական ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, տեղում է նաև Լոռու ՃՈ պետ Վահան Էվինյանը: