Համագործակցության նոր հնարավոր ուղղություններ Չինաստանի հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Համագործակցության նոր հնարավոր ուղղություններ Չինաստանի հետ

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Facebook-յան էջի հրապարակումը.

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրավերով Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունն այցելել էր Հիմնադրամ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության նոր հնարավոր ուղղությունները։

Չինաստանի դեսպանության և Հիմնադրամի համագործակցության արդյունքն այսօր արդեն վայելում են ապագա երաժիշտները․ երկու տարի առաջ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը համալրվել էր 10 հազար դոլար արժողությամբ նոր երաժշտական գործիքներով։ Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, վերհիշելով երաժշտական դպրոցի հաջողված ծրագրի մասին, շեշտեց, որ Չինաստանը շահագրգռված է Հայաստանում իրականցնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն երեխաների և դեռահասների կրթական միջավայրի բարելավմանը։



Նման նյութեր