«Ամերիաբանկ»-ին շնորհվել է Euromoney 2017 Գերազանցության մրցանակ` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում: Այս պատվավոր մրցանակին «Ամերիաբանկ»-ն արժանանում է հինգերորդ անգամ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արդեն 26 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:
Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում «Ամերիաբանկ»-ի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին և «Ամերիաբանկ»-ի Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանին: