Բաթումիում կայացել է Gold star միջազգային փառատոնը, որին մասնակցել է նաև Հայաստանը. «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանն ու դուստրը՝ Մեգգին, ևս Վրաստանում են։ Պարզվում է` Մեգգին հաջողություններ է ունեցել միջազգային մրցույթի ընթացքում, գրել է Tert.am Life–ը:
Մեգգին ներկայացել է 12-15 տարիքային խմբի վոկալային մրցույթում և զբաղեցրել 2–րդ տեղը։
Ըստ կանոնակարգի` պատանի երգչուհին կենդանի կատարմամբ ներկայացրել է 2 երգ` մեկը սեփական երգացանկից, մյուսը` համաշխարհային հիթ։ Մեգգին կատարել է իր «Չեմ ուզում» երգը և Էլվիս Փրեսլիի Blue Suede Shoes հիթը։
Ամբողջությամբ՝ life.tert.am