Գրիգոր Կյոկչյանի բացահայտումները «Նվագախմբի երեխաները» նախագծի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Գրիգոր Կյոկչյանի բացահայտումները «Նվագախմբի երեխաները» նախագծի մասին. life.tert.am

«Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում շուտով կմեկնարկի ArmStar և Ucom ընկերությունների նոր նախագիծը՝ «Նվագախմբի երեխաները»որը տեղական  հեռուստատեսության առաջին մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց ֆիլմն է:

Աշոտ Ղազարյանի թոռնուհու`Անահիտ Ադամյանի, Գրիգոր Դանիելյանի որդու` Ալբերտոյի, Մկրտիչ Արզումանյանի որդու` Ալեքսանդրի, Դալիթայի և այլ պատանիների մասնակցությամբ նախագծի երաժշտական պրոդյուսինգը ստանձնել է երգիչ Գրիգոր Կյոկչյանը։ Tert.am Life–ի  հետ զրույցում երգիչն առաջին բացահայտումներն է արել նախագծի մասին։

-Ինչի՞  մասին է «Նվագախմբի երեխաները» ֆիլմը, ի՞նչ դերակատարում ունեք այս ֆիլմում:

 -Սա յուրօրինակ նախագիծ է, որն առաջին անգամ է իրականացվում նման մասշտաբով, քանի որ այստեղ ռեսուրսների հսկայական ներդրում կա: Խոսքս միայն ֆինանսների մասին չէ: Այս նախագծում կամ պետք է աշխատես շատ ու նվիրված, կամ  պետք է պարզապես դուրս մնաս այդ ամենից:  Առաջարկը ոգևորող էր, և դա բխում է նախագծի հիմնադրի մոտեցումից: Այս նախագծում աշխատող ցանկացած մարդ աներևակայելի ոգևորությամբ է լցվել, և ես ևս նրանց  թվում եմ:  Տեսնելով այս ջանասիրությունը՝ վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը  ստացվելու է:

-Նախագծում  ներկայացված եք որպես երաժշտական պրոդյուսեր։ Գիտենք, որ երգերի զգալի մասի հեղինակը  հենց Դուք  եք, սակայն համագործակցել եք նաև այլ հեղինակների հետ։ Կմանրամասնե՞ք։

 -Նույնիսկ չեմ հաշվել, թե քանի երգ եմ գրել այս նախագծի շրջանակում: Մի մասի խոսքերի հեղինակն եմ, մյուս մասի երաժշտության, կան նաև երգեր էլ, որոնց և՛ խոսքերի, և՛ երաժշտության հեղինակն եմ: Ուզում  եմ շեշտել, որ երգերի հեղինակները բավականին լավ երաժիշտներ են, որոնց հայ հասարակությունը լավ ճանաչում է: Մի քանի հեղինակներ ևս մասնակցություն ունեցել են երգերի ստեղծման մեջ, բայց բաղկացուցիչ մասը կազմել ենք երեքս՝ ես, Մանե Հակոբյանը  և Ավետ Բարսեղյանը: Ուզում եմ նշել նաև DJ Սերժոյին, որը  նախագծում շատ կարևոր երաժշտական խնդիր է լուծել:

-Ինչպե՞ս են ստեղծվում ֆիլմի երգերը: Կերպարներին և սցենարին ծանոթ լինելը պարտադի՞ր պայման է:

-Այո, իհարկե: Հիմնականում ծանոթացել ենք բոլոր կերպարներին: Ֆիլմի երաժշտական ժանրը պահանջում է, որ երաժշտական համարները բխեն սցենարից, տեսարաններից և դեպքերի զարգացումներից։ Սկզբում երգերի մրցույթ էր հայտարարվել, մի քանի շատ լավ երգ կար, որ ընդգրկվեցին նախագծում՝ հարմարեցվելով պահանջներին:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր