Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն իր անձնական կյանքի շուրջ վերջին քննարկումներից հետո առաջին անգամ անկեղծ զրույց է ունեցել Life.panorama.am-ի հետ:
Մեզ հետ զրույցում Շուշաննան խոստովանեց, որ իր ու ռեժիսոր Վահե Սայանի սերն այդքան բուռն քննարկվելուց հետո սկզբում շատ է սրտնեղել, բայց վստահ նշեց նաև՝ չի չարացել.
«Միշտ համարել եմ, որ մարդու անձնական դաշտը միայն իրեն է պատկանում, և մեզնից յուրաքանչյուրը իրավունք ունի չխոսել իր կյանքի այդ կողմի մասին: Ես երբեք չեմ սիրել խոսել այդ մասին և կշարունակեմ այդպես էլ անել, պարզապես նման բուռն քննարկումներից հետո միայն շատ կարճ կանդրադառնամ: Չեմ թաքցնի, իմ անձի վերաբերյալ վերջերս սարսափելի հրապարակումներ ու մեկնաբանություններ եմ կարդացել, որոնք ինձ շատ են սրտնեղել, եղել է պահ անգամ, երբ արտասվել եմ: Այնուամենայնիվ, այն մարդիկ, ովքեր նեղացրին ինձ, անեծքներ ու չարախոսություններ հնչեցրին, ովքեր անձնապես վիրավորեցին ինձ, իմ ընտրությանն ու ընտանիքին, միայն կասեմ, որ անկախ դերասանուհի լինելուց՝ ես էլ մարդ եմ՝ իմ հույզերով, զգացմունքներով ու ապրումներով, ու թեև հասկանում եմ, որ ամեն մեկն ունի արտահայտվելու իրավունք, բայց դիմացինին վիրավորելուց առաջ, լավ կլիներ մի փոքր մտածել, հատկապես, որ դիմացինի մասին ոչինչ չգիտեն: Ինչևէ, ես նրանցից չեմ նեղացել, այն, ինչ իրենք ինձ մաղթեցին, նույնն իրենց չեմ ցանկանում: Փոխարենը՝ ցանկանում եմ, որ այդ նույն չարախոսող մարդիկ լինեն առողջ, ապրեն խաղաղ ու երջանիկ կյանքով, սիրեն ու սիրված լինեն, թող նրանք զգան ներքին ներդաշնակություն: Ես չեմ դատում, նրանք ևս չպետք է դատեն, քանի որ մեր բոլորի դատավորը միայն Աստված է: Անկախ ամեն ինչից՝ ես շնորհակալ եմ բոլորին, թեկուզ չարախոսողներին, քանի որ նրանք ինձ տարիներ շարունակ հետևել են, և ես, որպես դերասանուհի, կշարունակեմ նոր կերպարներ կերտել նրանց համար: Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում, և երբևէ աշխատանքս չեմ շփոթել անձնականիս հետ»,- նշեց դերասանուհին և հավելեց.
«Վիրավորական ենթատեքստ ունեցող քննարկումներն իմ կյանքում առաջին անգամը չեն: Դրանք ժամանակի ընթացքում եղել են ու անցել, սա էլ կանցնի, ես չեմ սրտնեղում: Վերևում Աստված կա, ով ամեն բան ու բոլորին տեսնում է: Իսկ ես հիմա պարզապես կարող եմ ասել, որ եթե հետաքրքրեմ նրանց, կարող են շարունակել հետևել ինձ, քանի որ ես անդադար փորձում եմ աշխատել: Ինձ հետաքրքիր կլինի հերթական նախագծից հետո լսել այդ նույն մարդկանց կարծիքը»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am