FIDE Grand Prix. Արոնյանը հաղթել է երկրորդ տուրում
Advertisement 1000 x 90

FIDE Grand Prix. Արոնյանը հաղթել է երկրորդ տուրում

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը շվեյցարական Ժնևում մեկնարկած FIDE Grand Prix երրորդ մրցաշարի երկրորդ տուրում սևերով հաղթեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին:

Այժմ հայ գրոսմայստերը վաստակած 1,5 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ կես միավորով զիջելով ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:

Հիշեցնենք, որ մեկնարկային պարտիայում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել չինացի Լի Չաոյի հետ:

armsport.am