
Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը (World Carfree Day) նշվում է շատ երկրներում սեպտեմբերի 22-ին` ոտքով, հեծանվով և հասարակական տրանսպորտի միջոցով տեղաշարժման մեթոդները քարոզելու նպատակով:
Օրվա գլխավոր կարգախոսն է՝ «Քաղաքը որպես մարդկանց համար տարածություն, կյանքի համար տարածություն»: Ավտոմեքենաների չափազանց մեծ քանակությունը միայն մեծ քաղաքների խնդիրը չէ: Արդեն վաղուց այն դարձել է գլոբալ: