
Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին իր առաջին հանդիպումն է անցկացրել արաբական «Ալ-Շաբաբ»-ի կազմում: Պիզելիի նոր թիմը ստուգողական խաղում 8-0 հաշվով ջախջախել է շվեյցարական «Զեեգելդ»-ին:
Պիզելին խաղադաշ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել է անմիջապես ընդմիջումից հետո:
Մարկոսը հունիսին մեկ տարվա պայմանագիր է կնքել «Ալ-Շաբաբ»-ի հետ՝ հետագայում այն մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: