Վերջին տարիներին հայկական շոու բիզնեսում հարսանիքների պակաս չկա։ Մեկը մյուսի հետևից հայտնիները դասավորում են իրենց անձնական կյանքն ու ամուսնանում։
Առաջիկայում ևս սպասվում են աստղային հարսանիքներ։ Ներկայացնում ենք հայ հայտնիներին, որոնց ամուսնությունը սարերի հետևում չէ։
Դերասան Նիկոլայ Եղիազարյանը վերջերս նշանվել է։ Նրա սիրելին՝ Հելենը, ԱՄՆ-ից է, բայց արդեն ժամանել է Երևան։ Ավելի վաղ դերասանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ամուսնությունից հետո իրենք ապրելու են Հայաստանում։
Երգիչ Մարտ Բաբայանը 2 օր առաջ նշանվեց. նրա ընտրյալը` Էլենը, արվեստաբան է, ապրում է Սանկտ Պետերբուրգում։ Մարտի պրոդյուսերը նշել է, որ զույգի հարսանիքը շատ չի ուշանա։
Դերասանուհի Մերի Մակարյանը մայիսին նշանվեց ամերիկաբնակ Վարդանի հետ, ինչից հետո զույգը միասին մեկնեց ԱՄՆ։ Նշանդրեքի օրը մեզ հետ զրույցում Մերին նշել էր, որ ԱՄՆ-ում կկայանա իր հարսանիքը։
Ձյունիկ Վարդանյանը նշանվեց հունիսի 29-ին։ Երիտասարդ դերասանուհին նշել էր, որ երկար էր սպասել նշանադրության օրվան։ Նրա ընտրյալը 22-ամյա Մեսրոպ Խաչատրյանն է։ Զույգի հաջորդ քայլը կլինի ամուսնությունը։
Կարո Հովհաննիսյանը տարեսկզբին նշանվեց Ռիտայի հետ։ Վերջինս Ռուսաստանից է։ Դերասանը նշել է, որ իրենց հարսանիքը, ամենայն հավանականությամբ, կկայանա այս տարի։
Այս տարվա մայիսին նշանվեց նաև երգչուհի Լենա Ղազարյանը։ Երգչուհին չի բացահայտում, թե ով է իր սիրելին, թեև նշում է, որ նա շոու բիզնեսից չէ։ Ամուսնության հստակ ժամկետ երգչուհին առայժմ չի հայտնում, սակայն նշում է, որ այն սարերի հետևում չէ։