«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը։
-Պարոն Սաղաթելյան, ճի՞շտ է, որ դադարեցրել եք համագործակցել «Հայազն» կուսակցության հետ։
-Նման բան չկա, «աբսալյուտնո» սուտ է։ Հետո նրանք միացել են հնչակներին, էլ ի՞նչ «Հայազն»։
-Իսկ դուք այդ ֆորմատի մեջ կա՞ք։
–Ո՛չ, պարզապես մի քանի երիտասարդների հետ մարդկային լավ հարաբերություններ ունեմ, բայց ես ոչ մի կուսակցության անդամ չեմ՝ դրա ժամանակը չէ։
-Բայց տեղեկություններ կան, որ դուք դեմ էիք, որ «Հայազնը» միանա Հնչակյան կուսակցությանը։
-Ես ի՞նչ իրավունք ունեմ դեմ կամ կողմ լինեմ՝ իրենց որոշումն է։ Զուտ մարդկային հարաբերություններ են, իրենք երիտասարդներ են, ես էլ՝ տարիքով, փորձված մարդ, իրենք էին ուրախ, որ իրենց հետ ընկերություն եմ անում կամ մարդկային հարաբերություններ պահպանում։
-Թավշյա հեղափոխություն իրականացնելու հնարավորություն տեսնո՞ւմ եք։
-Դրանք «ստից» խոսակցություններ են, մենակ իշխանություններն են խոսում դրանից։
-Րաֆֆի Հովհաննիսյանն է հայտարարում։
-Րաֆֆի Հովհաննիսյանը «մարած աբլիգացիա» է։
-Այսինքն՝ հնարավոր չե՞ք համարում։
-Նույնիսկ 0,1 տոկոսով լուրջ չեմ նայում դրան։
-Իսկ մինչև մյուս ընտրությունները զարգացումներ հնարավո՞ր են։
-Փոփոխություններ շատ կլինեն՝ ավելի արագ այն ժամանակ, երբ փոփոխություններ լինեն Ռուսաստանում։ Դրանք կանդրադառնան նաև մեզ վրա։
-Իսկ 2018-ին մեզ մոտ փոփոխություններ կլինե՞ն։
-Անպայման կլինեն՝ իշխանություն փոխելու տեսքով, բայց ոչ հօգուտ անկախ Հայաստանի ժողովրդի։
-Կարծում եք՝ Սարգսյանը կհեռանա՞:
-Ի՞նչ պետք է անի, որ չգնա, պառավն էլ դժոխք չէր գնում… նա արդեն տարիքով է, ո՛չ առողջություն ունի, ոչ էլ կարող է մնալ։
-Կարող է վարչապետի պաշտոնը զբաղեցնի։
-Սուտ է, չեմ հավատում։ Ո՛չ ֆիզիկապես, ո՛չ բարոյապես ո՛չ քաղաքականապես ի վիճակի չէ։
Մարիամ Գրիգորյան