Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը.
«Զարմանալ կարելի է մեր որոշ քաղաքագետ-վերլուծաբանների տարօրինակ պահվածքից… Այսպես, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից 350 դիվանագիտական չվերթների միջոցով ահաբեկչական կազմակերպություններին զենք վաճառելու մասին լուրերը, խորհուրդ է տվել թերահավատորեն վերաբերվել դրանց… Փորձագետի խոսքով, ամենայն հավանականությամբ, դա հավաստի տեղեկություն չէ և կապված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող տեղեկատվական պատերազմի հետ…
Ես մտադրություններ չունեմ անդրադառնալու բուլղարական «Труд»-ում լույս տեսած հոդվածում բերված ապացույցների իրական կամ ոչ իրական լինելուն… Ինչ էլ տպագրեր թերթը, դա մեր շահերից էր բխում… Սակայն զարմանալին այն է, որ օտարերկրյա պարբերականին սուտ է հանում հայաստանյան փորձագետը…
Եթե այսպիսի մեկնաբանությամբ հանդես գար այլազգի որևէ քաղաքագետ՝ ես դրան շատ նորմալ կվերաբերվեի… Շատերս նաև կասեինք, որ այդ թեզի հեղինակը գնված է ապշերոնյան բռնապետի կողմից… Սակայն, երբ այսպիսի անտրամաբանական և տարօրինակ, ավելի ճիշտ է ասել հակահայ մեկնաբանությամբ է հանդես գալիս Հայաստանում բավական հարգված քաղաքագետը, ես չեմ կարող դա հասկանալ… Նույնիսկ, եթե այդ տեղեկությունը չի էլ համապատասխանում իրականությանը, այդ մասին Իսկանդարյանը չէ, որ պետք է բարձրաձայներ… Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի մասին խոսելիս էլ հայազգի քաղաքագետն այնպես է մեկնաբանում, ոնց որ նա ոչ միայն հայ չլինի, այլև «խաղա» մեր հակառակորդի կողմից… Եթե բուլղարական պարբերականը նյութ է հրապարակում, որի պատճառով Բաքվի մոտ սկսվում են գլխացավեր, ամենաքիչը, որ սպասում էի, դա հայի կողմից «ցավազրկողի» հասցնելն էր Բաքվին… Իսկանդարյանի սույն պայծառ մտքերը, որոնք հրապարակվել են հայաստանյան մամուլում (https://news.am/arm/news/399198.html), մեծ հրճվանքով են ընդունվել Բաքվում, որտեղ բացահայտ ասում են. «Այժմ կարելի է վստահաբար պնդել, որ այդ հոդվածը կեղծ է, քանի որ այդ մասին խոսում են նույնիսկ Երևանում…»:
Պահեր կան, երբ ավելի լավ կլինի լռել, այլ ոչ թե «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ»-ու համար դառնալ… Էլ չասեմ…»: