Մագնեզիումի անբավարար քանակի մասին զգուշացնող 8 նշան. մի անտեսեք
Advertisement 1000 x 90

Մագնեզիումի անբավարար քանակի մասին զգուշացնող 8 նշան. մի անտեսեք

Մագնեզիումն այն հանքանյութերի շարքին է պատկանում, որոնք հարկավոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար։ Fithacker.ru-ն գրում է, որ այն հարկավոր է օրգանիզմում ավելի քան 300 ռեակցիաների կարգավորման համար։ Ուշադրություն դարձրեք այս նշաններին, որոնք նախազգուշացնում են մագնեզիումի անբավարար քանակի մասին։

Գլխացավեր

Որևէ հիվանդության բացակայության պայմաններում մշտական գլխացավերի առկայությունը կարող է մագնեզիումի անբավարար քանակի հետևանք լինել։ Դրա հետ կապված գլխացավերը հաճախ առաջացնում են գերզգայունություն լույսի և ձայնի նկատմամբ։

Մկանային ջղաձգումներ

Մագնեզիումը մասնակցում է մկանային մանրաթելերի ձևավորմանն ու կարգավորում է մկանների շարժումը։ Դա է պատճառը, որ մագնեզիումի անբավարար քանակի դեպքում կարելի է բախվել մկանային նոպաների հետ կապված խնդիրների։

Թույլ ոսկորներ

Մագնեզիումն օգնում է ոչ միայն ոսկորների ձևավորմանը, այլև անհրաժեշտ է կալցիումի և այլ հանքանյութերի ճիշտ յուրացման համար։ Մագնեզիումի անբավարար քանակ ունեցող մարդիկ հաճախ են տառապում օստեոպորոզով, ինչը հանգեցնում է նրան, որ ոսկորները ճնշման արդյունքում հեշտությամբ կոտրվում են։

Արյան մեջ շաքարի քանակի անկայունություն

Հետազոտություններից մեկի համաձայն՝ մագնեզիումի անբավարար քանակի հետևանքով արյան մեջ բարձրանում է շաքարի մակարդակը, մեծանում շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը։

Զարկերակային բարձր ճնշում

Մագնեզիումի անբավարար քանակը կարող է կապված լինել նաև զարկերակային բարձր ճնշման հետ։

Անքնություն

Մագնեզիումն օգնում է թուլացնել մկանները և բարձրացնել սերոտոնինի մակարդակը։ Այդ պատճառով այն կարող է օգտագործվել՝ որպես քնին նպաստող միջոց։ Հանքանյութի անբավարար քանակի դեպքում մկանային ցավերն ու լարվածությունը կարող են անքնության հանգեցնել։

Դեպրեսիա և անհանգստություն

Առանց մագնեզիումի բավարար քանակի՝ օրգանիզմին չի բավարարում սերոտոնինի մակարդակը, որը հանգստացնող և թուլացնող հորմոն է։ Այդ պատճառով էլ անհանգստությունն ու դեպրեսիան հաճախակի հանդիպող երևույթներ են դառնում։

Մկանային ցավ

Սուր մկանային ցավերը կարող են մագնեզիումի անբավարար քանակի նշան լինել։

Եթե նկատել եք այս նշանների առկայությունը, կարող եք դիմել մասնագետի օգնությանը։ Հիշեք, որ կոֆեինի կամ շաքարի մեծ քանակով օգտագործումը կարող է հանգեցնել մագնեզիումի թերյուրացման։ Պետք է նաև համոզվել, որ օրգանիզմին բավարարում է վիտամին D-ի մակարդակը, քանի որ այս վիտամինը չափազանց կարևոր է մագնեզիումի յուրացման համար։

Գոյություն ունի մի խումբ մթերքներ, որոնք կօգնեն լրացնել օրգանիզմում մագնեզիումի քանակը։ Սննդակարգ ներառեք.

ոսպ

լոբի

նուշ

տոֆու

քեշյու

բանան

ավոկադո

վարսակի փաթիլներ

կակաո

դդմի սերմեր

ընկույզ

բրազիլական ընկույզ

հացահատիկներ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am