Հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Աբդելհակ Նուրին «Վերդերի» հետ ընկերական խաղի ընթացքում ուշագնաց է եղել: Ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատթարացել է 72-րդ րոպեին:
«Այաքսի» բուժանձնակազմն օգնություն է ցուցաբերել՝ օգտագործելով դեֆիբրիլյատոր: Ավելի ուշ վերջինիս հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով:
Որոշ ժամանակ անց հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը վստահեցրել է, որ ֆուտբոլիստի ինքնազգացողությունը կարգավորվել է: Այժմ Նուրին գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Նախորդ մրցաշրջանում Նուրին մասնակցել է 41 հանդիպման, դարձել 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
armsport.am