FIDE Grand Prix. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ
Advertisement 1000 x 90

FIDE Grand Prix. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ

Շվեյցարական Ժնևում շարունակվող FIDE Grand Prix մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Կողմերը խաղաղ ելք են կնքել 30-րդ քայլին:

Այս տուրից հետո Արոնյանը վաստակել է 2.5 միավոր և առայժմ երկրորդ տեղում է: 3 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:

armsport.am