Հայաստանի հյուսիսային շրջաններում հուլիսի 10-ին, արևելյան շրջաններում՝ հուլիսի 12-13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
Երևանում հուլիսի 10-12-ը, 14-ին պասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 13-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում ՝ մինչև 17-19մ/վրկ արագություն: