National Geographicաշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրը, որը նաև անվանում են «հայկական Սթոունհենջ», ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։
«Սիրիուսը և Օրիոնը փայլում են խորհրդավոր Քարահունջի լուսավորված քարերի վերևում։ Այն բաղկացած է հարյուրավոր ուղղահայաց քարերից»,– գրել է պարբերականը։
Քարահունջը կամ Զորաց Քարերը գտնվում են Սիսիան քաղաքից ոճ հեռու` Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին և բաղկացած են մինչև 10 տոննա քաշ ունեցող ուղղահայաց քարերից, որոնք միասին ընդհանուր մոնումենտ են կազմում։
Համալիրի` 25 հեկտար մակերեսի վրա, որոշակի համակարգով դասավորված են եռանկյունաձև մի քանի հսկայական քարեր, որոնցում աստղադիտակի համար նախատեսված հատուկ անցքեր են բացված։
Ըստ որոշ հնագետների, Քարահունջը թվագրվում է մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակով, սակայն ոմանք էլ կարծում են, որ համալիրն ավելի հին է և հիմնվել է հինգերորդ հազարամյակում։
Այդ խորհրդավոր քարե շինության վերաբերյալ ակադեմիկոս Պարիս Հերունին նախորդ դարի 90–ականներին սենսացիոն վարկած էր առաջ քաշել` անվանելով համալիրն այն ժամանակ հայտնաբերված ամենահին աստղադիտարանը բոլոր հայտնաբերվածներից։
National Geographic–ի թոփում են հայտնվել նաև Մոքսիկայի Չակո Կանյոնը, պորտուգալական Կրոմլեխը, հունական Մետեորները, քենիական Սիբիլոյ ազգային պարկը, իրանական Ալամուտ ամրոցը, ավստրալական Ուլուրու Կատա Տյուտա ազգային պարկը, Կալիֆոռնիայի Օուենս հովիտը։
newsarmenia.am