Կիոկուշին կարատեի համաշխարհային միության կողմից հուլիսի 7-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվել է ԿԿԱՖ «KWU Վառնայի Գավաթ – 2017» մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ մարզիկները:
Հայաստանը միջազգային մրցաշարում ներկայացրել են Դավիթ Ավետիսյանը և Արտյոմ Մխիթարյանը, հայտնում է Հայաստանի Կիոկուշին կայ կարատե դո ազգային ֆեդերացիայի (ԿԿԱՖ) մամուլի քարտուղարությունը:
Հայ կարատեիստները հանդես են եկել միևնույն՝ մինչև 65 կգ քաշային կարգում։
Արտյոմ Մխիթարյանը դարձել է «KWU Վառնայի Գավաթ – 2017» մրցաշարի մինչև 22 տարեկանների չեմպիոն։ Մխիթարյանի մարզիչը ԿԿԱՖ փոխնախագահ, միջազգային սև գոտի III դան Գրիշա Թորոսյանն է։
armsport.am