ՄԱԿ-ի բոլոր երկրներն ստորագրել են գերմանրէների դեմ պայքարի հռչակագիրը
Advertisement 1000 x 90

ՄԱԿ-ի բոլոր երկրներն ստորագրել են գերմանրէների դեմ պայքարի հռչակագիրը

ՄԱԿ-ի բոլոր 193 երկրները միանգամից ստորագրել են այն փաստաթուղթը, որով պարտավորվել են աշխարհը զերծ պահել գերմանրէներից՝ դեղերի նկատմամբ կայուն ախտածին օրգանիզմներից, տեղեկացնում է BBC-ն:

Բժիշկներն արդեն ճեղքում են համարել այս հռչակագիրը:

Փորձագետների խոսքով՝ եթե երկրներին հաջողվի հետեւել հռչակվող պլաններին, աշխարհում տարեկան 700 հազարով պակաս մարդ կմահանա:

Նոր փաստաթուղթն ընդամենը չորրորդ համաձայնագիրն Է ՄԱԿ-ի պատմության մեջ, որը վերաբերում է առողջությանը. դրան նախորդել են ՄԻԱՎ-ի դեմ պայքարի հռչակագիրը 2001 թվականին, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարինը՝ 2011 թվականին եւ Էբոլա վիրուսի դեմ պայքարինը՝ 2013 թվականին:

Այժմ 193 երկրները երկու տարի ունեն, որպեսզի ներկայացնեն գերմանրէների դեմ պայքարի պլանը:

168.am



Նման նյութեր