89 տարեկանում վախճանվել է ռեժսիոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում Աննա մորաքրոջը մարմնավորած աստղ Իզաբել Սադոյանը:
Վերջինս խաղացել է ավելի քան 50 ֆիլմում և 25 թատերական ներկայացումներում, մասնակցել հարյուրից ավելի հեռուստատեսային նախագծերի:
Իզաբել Սադոյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների դուստր է, նրա ամուսինը ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Բուիզն էր: