Ամռան շոգին ոմանց մոտ ոտքերը սկսում են ուռել և այտուցվել: Հաճախ պատճառը երակների և արյան շրջանառության հետ կապված խնդիրներն են լինում: Բավարիայի դեղագործական պալատից բժիշկ Ֆոլքեր Շմիտը մի քանի խորհուրդներ է ներկայացրել՝ ամռան շոգին ոտքերի այտուցումը կանխելու համար:
Ավելի շատ շարժվեք
Ոտքերի անոթների տոնուսը պահպանելու համար հարկավոր է օգտվել շարժվելու ցանկացած հնարավորությունից. քայլել, հեծանիվ քշել, ոտքով բարձրանալ աստիճանները՝ վերելակից օգտվելու փոխարեն: Բացի այդ, ոտքերի անոթների համար վտանգավոր է երկար կանգնելը:
Ավելի շատ հեղուկ խմեք և C վիտամին օգտագործեք
Ջուրն ու C վիտամինն ավելի են հեղուկացնում արյունը, ինչը բարելավում է արյան շրջանառությունը: Բայց հիշեք, որ շատ ջուր չի կարելի խմել այն մարդկանց, որոնք սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, սրտային անբավարարություն, ինչպես նաև երիկամների հետ կապված խնդիրներ ունեն: Այս հիվանդությունների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բուժող բժշկի հետ:
Ոչ շատ տաք ջրով լողացեք
Ամռանը ցանկալի է ոչ շատ տաք ջրով լողանալ կամ գոնե լողանալուց հետո սառը ջրով ցողել մարմինը: Սառեցումը մարզում է անոթները և բարելավում արյան շրջանառությունը:
Կոմպրեսիոն զուգագուլպաներ հագեք
Թուլացած անոթներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում կոմպրեսիոն զուգագուլպաներ հագնել նույնիսկ ամռանը: Հատկապես ամռանը:
Դիմեք բժշկի
Երակների վարիկոզային լայնացումը, խոցերն ու մաշկի ախտահարված փոփոխությունները մասնագետի ուշադրությունն են պահանջում, ինքնաբուժմամբ զբաղվելը վտանգավոր է: