ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 10-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: