«Մուսաֆաթ»-ի առաջնորդը հեգնել է Էրդողանին
Advertisement 1000 x 90

«Մուսաֆաթ»-ի առաջնորդը հեգնել է Էրդողանին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան վերլուծականը:

Ադրբեջանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Մուսաֆաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջիլինի իր facebook-յան էջում գրառում է կատարել և հեգնել է Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանին…

«Ղարաբաղի օկուպացիան ոչ միայն Ադրբեջանի,այլև ամբողջ տարածաշրջանի և մարդկության, այդ թվում նաև Թուրքիայի Հանրապետության խնդիրն է… Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անտեսում է միջազգային կառույցների կարծիքը և նույնիսկ ձերբակալում Amnesty International-ի ներկայացուցիչներին… Այդ դեպքում ինչո՞ւ նա չի հրամայում թուրքական բանակին, որ բռնազավթումից ազատագրեն Լեռնային Ղարաբաղը… Ինչի՞ց և ումի՞ց է նա վախենում», – գրել է Հաջիլին…

Հաջիլին իր այս գրառումով ոչ թե անդրադարձել է Արցախին, քանի որ այդ հարցը նրա համար այս պահին արժեք չի էլ ներկայացնում,այլ անդրադարձել՝ Էրդողանի ներքին քաղաքականությանը, որն ուղղակի ֆաշիզմ է հիշեցնում… Հաջիլին, նախ Էրդողանին հիշեցրել է, որ Թուրքիան հանրապետություն է և հատուկ է գրառման մեջ նշել «Թուրքական Հանրապետություն» անվանումը, հասկացնելով էրդողանին, որ վերջինիս փորձում է Թուրքիան վերածել սուլթանության… Ինչպես նաև հեգնել է Էրդողանին, որն իրեն միջազգային ասպարեզում ներկայացնում է մահմեդականների օմբուդսմեն, իսկ ներքաղաքական խնդիրների լուծման համար էլ կարող է ձերբակալել իրավաշապտպանական կազմակերպության անդամներին…

Հաջիլիի այս գրառումը պատահական չի տեղադրվել հենց այսօր…Հիշեցմեմ,որ այսօր Ստամբուլում երկրի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» անցկացրել է մեծ հանրահավաք,որին,ըստ թուրքական Huriyyet-ի մասնակցել է 1,6 միլիոն մարդ… Ընդդիմադիր կուսակցության կողմնակիցները մի շարք պահանջներ են ներկայացրել Էրդողանի ֆաշիստական վարչակարգին, որը անցյալ տարվա անհաջող պետական հեղաշրջումից հետո չի վերացրել արտակարգ իրավիճակը և գյուլենիստների, իսլամիստների և քրդական ահաբեկիչների դեմ պայքարելու քողի տակ ուղղակիորեն վերացրել է գրեթե բոլոր ազատությունները…



Նման նյութեր