Համաձայն U.S. News & World Report-ի ամենամյա հետազոտության տվյալների՝ Շվեդիան ներգաղթյալների համար լավագույն երկիրն է, ինչի մասին ասված է պարբերականի կայքում:
Երկրորդ հորիզոնականում է Կանադան, իսկ եռյակը եզրափակում է Շվեյցարիան:
The Local պարբերականի տեղեկություններով՝ վարկանշային աղյուսակը կազմելիս մասնագետները հաշվի են առել հարցախույզին մասնակցած 21 հազար մարդկանց տվյալները: Հարցման մասնակիցներին առաջարկվել է գնահատել տարբեր երկրների տնտեսական վիճակը, ինչպես նաև օտարերկրացիների ինտեգրման հնարավորությունների տեսակետից գրավչությունը:
Առաջին տասնյակում ներառվել են նաև սկանդինավյան երկրներ Նորվեգիան, Ֆինլանդիան և Դանիան:
«Դա պայմանավորված է նրանց տնտեսությունների բարենպաստ գլոբալ ընկալունակությամբ և եկամուտների հավասարության քաղաքականության հանձնառությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ առաջին տասնյակում են ընդգրկվել նաև Ավստրալիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Նիդեռլանդները: