
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, 37-ամյա Արթուր Աբրահամը հուլիսի 15-ին Լոնդոնում կմենամարտի բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերի դեմ։
Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արթուր Աբրահամն արդեն ժամանել է Լոնդոն և պատրաստ է մենամարտին:
Աբրահամի առաջիկա մենամարտը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում` ժամը 01:00-ին:
armsport.am