Հաղպատ վանական համալիրից գողացել են մետաղյա գանձանակը, որի մեջ եղել է 200 հազար դրամ: Պարզեցինք, որ Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Հաղպատ վանական համալիրից գողություն է իրականացվել:
Տեղեկացանք, որ Լոռու մարզի բնակիչը դեռեւս չպարզված անձի հետ գիշերը ժամը 22:00-ի սահմաններում մուտք է գործել Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Հաղպատ վանական համալիր եւ մասնաշենքի դրամարկղից գողացել 182 հազար 400 դրամ գումար ու մետաղյա գանձանակ, որի մեջ եղել է 150-200 հազար դրամ գումար: Ավելին, պարզեցինք նաև, թե ով է եղել անձանցից մեկը, որը մտել է վանական համալիր. նա Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Վասիլյանն է:
Ի դեպ, իրավապահները պարզել են, որ նա մենակ չի եղե, իսկ թե կոնկրետ ովքեր դեռեւս հայտնի չէ:
Այսպիսով, Գագիկ Վասիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրոդ կետերով (Գողությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):
Ասել է, թե վանական համալիրից մի խումբ անձիք են գողություն կատարում, սակայն դեռեւս մեկն է այս գործով անցնում որպես մեղադրյալ, իսկ ահա խմբի մյուս անդամները վայելում են իրենց հանգիստը: