Մշակութաբան Աղասի Թադևոսյանի Facebook-յան գրառումը.
«Դրամը իշխանական ֆենոմեն ա:
Բանաստեղծ, նկարիչ ու արվեստ խառնելով համ իշխանություններն են փորձում ժողովրդի գլուխը յուղել, համ էլ մարդիկ դրանից լավ զգալով իրենք իրենց հոգևոր ազգ են իբր թե համարում ու իրենցից գոհ ապրում:
Բանաստեղծներին ու նկարիչներին նորմալ փող աշխատելու հնարավորություն տվեք, ոչ թե իրենց փողի վրա պատկերելով, ձեզ արվեստ ու գրականություն գնահատողի տեղ դրեք ու հանգստացեք: Իսկ փողի վրա հանգիստ կարող եք թագավոր մագավոր գտնեք, ճպպցնեք գնա:
20 000-նոցի վրա Տիգրան Մեծի նկարը դրեք:
5000-անոցի վրա Ախթամարից գտած Գագիկ թագավորի քանդակը:
2000-նոցի վրա, քանի որ նոր փող ա, զույգ թագավորների նկար դրեք, ասենք օրինակ Հաղբատի գլխավոր եկեղեցու բարձրաքանդակը Սմբատ Բագրատունու ու Կյուրիկե 1-ի պատկերով:
1000 -նոցի վրա էլ կարելի էր Պապին դնել, բայց քանի որ մենք մաքուրով տղա ազգ ենք, Պապի մասին էլ վատ խոսակցություններ կան, որ 1000-նոցի գլխին փորձանք չբերեք, կարելի ա թասիբով տղա Արշակ Բ-ին դնել (իշխանությունում գտնվող թասիբով տղերքին ասեմ, որ Բ-ն ձեր իմացած բ-ն չի, նենց որ արխային եղեք):
50 000 -ի վրա էլ կարող եք Գրիգոր Լուսավորիչին թողեք, մեկ ա, ով որ պետք ա դրանից ներվայնանա, իր ձեռքը 50 000 հազվադեպ ա ընկնելու, իսկ ում ձեռքն էլ ընկնելու ա, հիմնականում բանից անտեղյակ, անգրագետ գյադեք են լինելու, չեն էլ իմանալու էդ ով ա»: