«Վրիպողը» Բրեդ Փիթն է եղել, որը վերջերս նկարահանվել էր «Դաշնակիցները» ֆիլմում ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարի հետ: Բոլորը սկսեցին մեղադրել 40-ամյա դերասանուհուն, որը հղի է երկրորդ երեխայով՝ Գիյոմ Կանեից: Մարիոնը, որը մինչ այդ լռություն էր պահպանում, որոշել է իր Instagram–ում այնուամենայնիվ պատասխանել այդ մեղադրանքներին:
«Սա իմ առաջին ու վերջին արձագանքն է այս նորությանը, որն արդեն ավելի քան 24 ժամ է կրքեր է բորբոքել հասարակայնությունում, ու որի մեջ չգիտես ինչու ինձ էլ են ներքաշել: Սովորաբար ես չեմ մեկնաբանում նման բաները ու դրանց լուրջ չեմ վերաբերվում, բայց իրավիճակը սկսել է անդրադառնալ նաև իմ մտերիմների վրա, որոնց ես սիրում եմ:
Այնպես որ ես կարտահայտվեմ: Տարիներ առաջ ես հանդիպել եմ իմ որդու ու այն երեխայի հորը, որին մենք հիմա սպասում ենք: Նա իմ սերն է,իմ ընկերը, միակ մարդը, ում ես սիրում եմ: Եվ հետո՝ նրանք, ովքեր վստահեցնում են, որ ես շատ մտահոգված եմ Փիթի հետ իմ սիրային կապի մասին տարածված լուրերով, չարաչար սխալվում են, ես ինձ շատ լավ եմ զգում ու ուղեղս չեմ ծանրաբեռնում նման հիմարություններով: Ինչ վերաբերում է մեդիային ու բոլոր նրանց, ովքեր ատում են ինձ, ես ձեզ հնարավորինս շուտ ապաքինվել եմ մաղթում: Եվ վերջում, ես մաղթում եմ Անջելինային ու Բրեդին, ում խորապես հարգում եմ, խաղաղություն գտնել իրենց կյանքի այս բարդ ժամանակահատվածում: Սիրով՝ Մարիոն»: