Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորում է, որ եթե իրենց շրջանի բնակիչը գտնվում է անօգանական վիճակում, ապա անպայման վարչական շրջանի ղեկավարությունը սատար կանգնեն այդ բնակչին՝ հաշվի առնելով Բարձրյալի խոսքը՝ օգնիր և օգության ձեռք մեկնիր կարիքավորներին, մինչդեռ էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը արդեն մի քանի օր է՝ քար անտարբերություն է ցուցաբերում իր շրջանում բնակվող հաշմանդամ ընտանիքի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 7-ին, կեսգիշերին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շարջանի Խորենացի փողոցի թիվ 217 տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ովքեր քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Ցավոք, Օֆիկ Սաֆարյանին պատկանող տունը ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրողի հետ զրուցում տիկին Օֆիկն ասում էր. «Տունը ամբողջովին կրակի է մատնել իր նախկին ամուսինը, ով 20 տարուց ավելի ընտանիքով չի հետաքրքրվել: Երբ հայտնվել է տղայի խնդրանքով ասել են, որ կարող է իրենց հետ բնակվի ամուսինը, սակայն նա անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել կնոջ, տղայի, անչափահաս երեխաների նկատմամբ: Ճիվաղն այդ օրը գիշերը եկել, իրեն պատկանող հագուստներն ու իրերը տանից հանել, տարել է քրոջ տուն, որից հետո տունը կրակի է մատնել:
Մենք հրաշքով փրկվեցինք, հակառակ դեպքում՝ կենդանի-կենդանի այրվելու էինք կրակի մեջ: Ոչ մի օգնություն չեն ցուցաբերում: Էրեբունի թաղապետարան ենք դիմել՝ քար անտարբերություն, թաղապետը լայաղ չի անում մեզ ընդունի: Գնում ենք թաղապետարան, ասում են ՝ «Ամառա ու էս շոգին թաղապետը էստեղ հո չի լինելու: Խնդրում ենք բարի ու սրտացավ մարդկանց օգնության ձեռք մեկնեն մեզ»: Գ. Շամշյանը հայտնում է, որ ընտանիքի մայրը և տղան հաշմանդամ են, ունեն առողջական խնդիրներ, գիշերում են բաց երկնքի տակ ու հմա չգիտեն, ինչպես դուրս գան այդ քաոսից:
«Միայն շնորհակալ ենք Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներից, նրանց հոգեբաններից, քանի որ առաջին իսկ պահից միայն նրանք են մեր հարևանների հետ մեր թիկունքին կանգնել, հուսադրել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Էրեբունի բաժնում նյութեր են նախապատրաստվում և մինչև այս պահը Էրեբունու ոստիկանները որոնում են տունն ամբողջովին կրակի մատնած ապերախտ ամուսնուն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ամբողջությամբ՝ shamshyan.com