Կարծում եմ՝ վաղ թե ուշ ծնողներս կտեղափոխվեն ինձ մոտ. Անատի Սաքանյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Կարծում եմ՝ վաղ թե ուշ ծնողներս կտեղափոխվեն ինձ մոտ. Անատի Սաքանյան. life.panorama.am

Ինչպես հայտնի է՝ Անատի Սաքանյանը ամուսնությունից հետո տեղափոխվել է Մոսկվա և այժմ այնտեղ է վայելում ամուսնական կյանքը:

Life.panorama.am-ը փորձել է հետաքրքրվել նոր կարգավիճակում դերասանուհու կյանքի մանրամասների, ինչպես նաև հանգստի հետ կապված պլանների մասին:

««Քարե դարդի» թիմով ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ես ու ամուսինս մեկնեցինք մեր սպասված հանգստին, սակայն վայրը նշել չեմ ցանկանում: Կարճ ժամանակ է, ինչ վերադարձել ենք տուն, բայց արդեն իսկ մտածում ենք, թե հաջորդ հանգիստը ինչպես, որտեղ և երբ կազմակերպել: Ես ու ամուսինս բավականին բծախնդիր ենք վայրի ընտրության հարցում, հաշվի ենք առնում ամեն մանրուք, որպեսզի ոչ միայն գեղեցիկ լինի, այլև՝ հետաքրքիր»,- նշեց Անատի Սաքանյանը:

Հետաքրքրվելով, թե դերասանուհին ակտիվ, թե պասիվ հանգստի սիրահար է, պատասխանեց.

«Այս հարցին միանշանակ պատասխանել չեմ կարող, քանի որ ամեն բան կախված է հագնածությանս աստիճանին: Եթե նախապես շատ եմ աշխատած լինում, նախընտրում եմ ավելի պասիվ հանգիստ՝ ծով, արև, արևայրուք, որը ինձ ուժ ու նոր էներգիա կհաղորդի, իսկ հակառակ դեպքում ես սիրում եմ ակտիվ արձակուրդներ ունենալ»:

Արդեն վեց ամիս է, ինչ Անատին Հայաստանում չի ապրում, իր խոսքով՝ այս ամիսների ընթացքում վերադառնում էր նկարահանումներին մասնակցելու համար: Եվ քանի որ «Քարե դարդն» այլևս ավարտված է, Անատին դեռևս Մոսկվայում է և այսուհետ Հայաստան է գալու զբոսշրջիկի կարգավիճակով: Անատի Սաքանյանը նշեց, որ սիրում է հանգիստը կազմակերպել նաև մեր երկրում, նա համոզված է՝ լավ միջավայրում կազմակերպված հանգստի համար վայրը կարևոր չէ:

«Շատ-շատ եմ կարոտում Հայաստանս, ամեն մի փողոցն ու շենքը»,- նշեց նա, իսկ հարցին, թե ինչպե՞ս է հաղթահարում ծնողների նկատմամբ կարոտը, պատասխանեց.

«Ծնողներիս չեմ հասցնում կարոտել, քանի որ հայրս հիմա մեզ հյուր է եկել, իսկ երբ գնա, մայրս կգա: Վերջ ի վերջո, նրանք միայն ինձ ունեն և, կարծում եմ, վաղ թե ուշ ծնողներս կտեղափոխվեն ինձ մոտ»:

Մոսկովյան կյանքին Անատին հասցրել է հարմարվել ամուսնու շնորհիվ.

«Սիրած մարդու կողքին ամեն տեղ էլ հարմարվում ես: Ճիշտ է՝ որոշ բաներ անսովոր էին, կարոտն էլ մեծ է, բայց ինձ հանգիստ եմ զգում, քանի որ գիտեմ՝ ցանկության դեպքում յուրաքանչյուր պահի կարող եմ գալ Երևան»,- ավարտեց դերասանուհին:

life.panorama.am