Մեյվեզեր. Մագրեգորը ցանկանում է ինձ սպանել, բայց նա կվշտանա
Advertisement 1000 x 90

Մեյվեզեր. Մագրեգորը ցանկանում է ինձ սպանել, բայց նա կվշտանա

Բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերին չի անհանգստացնում UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Քոնոր Մակգրեգորի չափազանց ագրեսիվ տրամադրվածությունը առաջիկա մենամարտից առաջ:

Չնայած, նա նաև նշել է, որ պետք է զգույշ լինի իռլանդացու հետ, որն իրենից փոքր է 12 տարով.

«Նա պետք է հասկանա, որ ես նախկինում էլ եմ եղել այստեղ: Ես արդեն երկար տարիներ է` զբաղվում եմ սրանով: Հիմա նա պատրաստ է սպանել ինձ … նա կվշտանա:

Նա ռինգ դուրս կգա և կփորձի սպանել ինձ: Բայց իմ հայրը (խմբ.- Ֆլոյդ Մեյվեզեր-ավագը, որը նաև Մեյվեզեր-կրտսերի մարզիչն է) հիանալի ծրագիր կունենա մենամարտի համար:Մակգրեգորը ցանկանում է դաժան հաղթանակ տանել: Մարզիկները ինձ հետ մարտնչելիս երկու միջոցներից մեկն են ընտրում: Որոշ տղաներ ընտրում են անվտանգ ճանապարհը, մինչդեռ մյուսները տրամադրված են սպանության: Քոնորը ծանր հարված ունի, այնպես որ ես պետք է զգույշ լինեմ»,- Մեյվեզերի խոսքերն է փոխանցում «BoxingScene»-ը:

Նշենք` Մեյվեզեր-Մակգրեգոր մենամարտը տեղի կունենա օգոստոսի 26-ին Լաս-Վեգասում:

armsport.am