Իտալացի դարպասապահ Անտոնիո Դոնարուման, որը Ջանլուիջի Դոնարումայի եղբայրն է, վերադարձել է «Միլան»:
Միլանյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 27-ամյա դարպասապահի հետ 4 տարվա պայմանագիր է կնքվել:
Անտոնիո Դոնարուման հանդիսանում է «Միլանի» սանը, որից հեռացել է 2012 թվականին` տեղափոխվելով «Ջենոա»:
Կարիերայի ընթացքում Դոնարումա-ավագը նաև հանդես է եկել «Պյաչենցայում», «Բարիում», իսկ 2016 թվականից հանդես էր գալիս հունական «Աստերասի» կազմում:
Հիշեցնենք` երեկ «Միլանը» երկարաձգել է պայմանագիրը 18-ամյա դարպասպահ Ջանլուիջի Դոնարումայի հետ: