Դերասանուհի Էվա Խաչատրյանն այս օրերին ծանրաբեռնված է աշխատանքով։ Դերասանուհն Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ ամառային հանգստի մասին դեռ չի մտածել, բայց, անպայման, մեկնելու է հանգստի։
«Այս շրջանում ծանրաբեռնված եմ աշխատանքով։ Բացարձակ գերհոգնածություն չեմ զգում։ Հնարավոր է օրվա ավարտին մի փոքր հոգնեմ, բայց հաջորդ օրն արդեն ամեն ինչ մոռանում եմ և նոր ուժով սկսում աշխատանքս։ Ամբողջ մտքերս կենտրոնացրել եմ աշխատանքիս վրա։ Դրա համար էլ դեռ չեմ որոշել` որտեղ եմ հանգստանալու։ Հավանաբար, օգոստոսին կմեկնեմ հանգստի»,– ասաց Էվան։
Դերասանուհին նշեց, որ միանշանակ հանգիստը կանցկացնի Հայաստանից դուրս։
«Ամերիկան էլ Եվրոպան էլ շրջագայության համար շատ լավ տեղեր են։ Բայց ես ավելի շատ կնախընտրեմ Եվրոպան, քանի որ եվրոպական քաղաքների կառույցները շատ հետաքրքիր են։ Եվրոպայի յուրաքանչյուր երկիր ինձ կոգևորի և կուրախացնի»,– հավելեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am