Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում երեկ` հուլիսի 10–ին կայացավ «Ամարաս» համույթի հաշվետու համերգը։ Tert.am Life–ի հետ զրույցում «Ամարաս» պարային համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը նկատեց, որ մեն անգամ նոր հուզմունքով է պատրաստվում համերգային ծրագրին։
«Շատերն ասում են` դե լավ հաշվետու համերգ է հանգիստ եղիր, բայց մեր հաշվետու համերգները նման են մենահամերգների։ Երկար, բարդ ծրագիր է, որն առանց դադարի է։ Այն էլ ավելի է բարդացնում մեր աշխատանքը ու մեծացնում պատասխանատվության զգացումը։ Դրա համար շատ լարված ենք։ Այս անգամ առանց հաղորդավար ու երգիչ ենք անում։ Ամեն տարի նոր հուզմունքով ենք պատրաստվում։ Այս տարի էլ ավելի շատ եմ հուզվում, քանի որ երեխաների քանակը շատացել է։ Իհարկե, դա ուրախալի փաստ է, բայց մեծ պատասխանատվություն ես զգում»,– ասաց Վիկան։
Ամբողջությամբ՝ life.tert.am